<?xml version="1.0" encoding="UTF-8"?><song><lyrics>[V1]
 Մայր, ինչքան որ թեքվում եմ մայր հողին
 Եվ անցնում է իմ խենթ տարիքը,
 Դու, դու այնքան դառնում ես սիրելի,
 Խորն եմ զգում ես քո կարիքը

[C1]
   Ախ, իմ անուշ, իմ անուժ,
   Իմ հզոր, քեզ եմ եկել,
   Դու երգիր ինձ օրոր,
   Դիր իմ գլխին ձեռքդ հնօրյա,
   Քո գրկի մեջ ես դեռ երեխա

[V2]
 Խորն է փորվել կնճիռը ճակատիդ,
 Ձյունն է սառել քո տաք մազերին,
 Նույնն է միայն իմ նկարը պատին,
 Մայր, դու ներիր քո խենթ զավակին</lyrics>
<title>Մայրիկ</title>
</song>